Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում շարունակում են իրենց ավանդը ներդնել մայրաքաղաքի պարեկները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, Արցախի փողոցում ծառայություն կատարելիս նրանք ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: