Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը: