Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում: