Կայացած և զարգացող քաղաքական մշակույթ ունեցող երկրում, երբ քաղաքական գործիչը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարի, որ ժողովրդավարությունը ամենավատ կառավարման վարչակարգն է, հաջորդ րոպեից կդադարի լուրջ ընկալում ունենալ հասարակության և հատկապես քաղաքական գործիչների շրջանում: Այս մասին իր հեղինակային հաղորդման ընթացքում նշում է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով քաղաքագիտական հասկացությունների աղավաղված կիրառմանը Հայաստանում։