Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի: Նա հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։