Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կիրակի օրը անցկացված բազմահազարանոց հանրահավաքը լուրջ անհանգստացրել է հայաստանյան իշխանություններին։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, հանրահավաքից հետո՝ երեկոյան, բավական մարդաշատ է եղել կառավարական ամառանոցում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր հավատարիմ «սաստավի» հետ։