Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին։ Հիմնականում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող Սոթք բնակավայրում այս տարի աննախադեպ ցածր բերքատվություն է գրանցվել՝ մեծ վնաս հասցնելով հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար, Սոթք գյուղի բնակիչ Հակոբ Ավետյանը։