«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին չի ներկայացել մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ դատարանին տեղեկացնելով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցի մեկ այլ գործով դատական նիստի, որի մասին ծանուցվել է ավելի վաղ։ Բացի այդ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այդ գործով ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ։ Պաշտպանը խնդրել է համարել իր բացակայությունը հարգելի և հետաձգել դատական նիստը։