Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը: Նրանք պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ա. Առուշանյանն է։