Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մանվել Մ-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Արտուշ Կ-ին։