Մենք երկու օր առաջ հրապարակում էինք արել Փարիզ-Երեւան չվերթի օդանավով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հայաստան վերադարձի մասին։ Նշել էինք, որ նույն օդանավով Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Աննա Հակոբյանը՝ իր թիկնապահներով, օգնականներով ու վարսավիրով հանդերձ, տեղավորվել է էկոնոմ-դասում, իսկ Կոնջորյանը՝ բիզնես-դասում։ Եվ դա, ինչպես մեզ փոխանցեց օդանավի ուղեւորներից մեկը, այնքան էլ դուր չի եկել Փաշինյանի կնոջը։ Թեեւ ինքը՝ Աննա Հակոբյանը, նստած է եղել էկոնոմ-դասի առաջին շարքում, կողքի նստատեղին մարդ չի եղել` տոմսը գնած են եղել, որ տիկինը հանգիստ ճամփորդի։