Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է: Այս կարծիքին է էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, որը ժամանակավրեպ է համարում ԱԷԿ-ի նոր՝ 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու մասին խոսակցությունները: «Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է, ինչի մասին գրել եմ նաև սեպտեմբերի 28-ի իմ նամակում՝ ուղղված վարչապետին: Այդ նամակն ուղարկել էին ՏԿԵ նախարարություն: Հոկտեմբերի 19-ին հանդիպել եմ փոխնախարարի հետ: 45 րոպե տևեց զրույցը, իմ բոլոր հարցադրումների, հիմնավորումների հետ չհամաձայնեցին: