Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, ապա և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսվող հանրահավաքի առանցքային նախաձեռնողներից մեկը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն է։ Ընդհանրապես, Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանում Արցախի հարցով նոր ալեկոծությունների ֆոնին բավականին ակտիվ է Սահակյանը։