Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ի ժամը 00.30-ից 05.30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բանկի մոտից գողացել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։