Մեղրիի մաքսակետում թմրանյութ է հայտնաբերվել

article-image

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Մեղրիի բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մեղրիի մաքսակետում զննել են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 33-ամյա վարորդի «ԿամԱԶ»-ը։ Բեռնատարի սրահում հայտնաբերվել են 4 փաթեթ՝ մոտ 14 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, և կաթուցիչ։ Արտաշատի բնակիչ, 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն