Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։