5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ։ Ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։