«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։ Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Արդեն հայտնի են վարչության անդամի 47 թեկնածուների անունները, որոնք կպայքարեն 21 տեղի համար: