Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։