Երեկ` հոկտեմբերի 25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զինանոց 222» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օպերատիվ տվյալներ են ստացել, ապա այն իրացնելով՝ Էրեբունու փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար ձերբակալել ու ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ա. Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։