«Տեսել եմ այդ հրապարակումը: ԱՄՆ-ում մեծ դժվարություն չի կազմում գտնել ցանկացած անձի գույքի մասին տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքի մասին տվյալներ: Այդ տեղեկատվական դաշտն ամբողջությամբ բաց է և թափանցիկ: Հատկապես, որ ես չեմ թաքցրել իմ գործարքն այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվան տակ: Կարծում եմ՝ Արման Բաբաջանյանն ու այսօրվա աղմուկը տարածողներից շատերը լսելով չէ, որ գիտեն ԱՄՆ-ում գույք ունենալու և այդ տեղեկատվության հասանելիության մանրամասնությունները: Եթե ոչ, ապա կարող եմ օգնել գտնելու բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատերերի մանրամասն տվյալներ: Ավելին, ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին` անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար: Այսինքն, որևէ «բացահայտում» այստեղ ի սկզբանե լինել չի կարող: