«44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերները» չեն կիրառվել այն նպատակների համար, որոնց համար անհրաժեշտ էր կիրառել»,- այս մասին այսօր, «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, «Իսկանդերները» զսպող զենք է եւ նախատեսված է կոնկրետ դեպքերում օգտագործման համար.