Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող և մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Այս մասին տեղեկանւմ ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։