Ինչո՞ւ չի աշխատում «Դատալեքսը». «Մեյսիս»-ը ԲԴԽ-ին «քթից բռնած» ման է տալիս․ «Հրապարակ».

article-image

Արդեն 2 օր է՝ խափանվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը ոչ միայն լրագրողների համար էր ինֆորմացիայի բաց աղբյուր, որտեղից կարելի էր տեղեկանալ նիստերի ժամանակացույցի, դատարանների վճիռների մասին, այլեւ փաստաբանների ու իրավաբանների, դատավորների համար էր տեղեկատվության աղբյուր։ Նախկինում էլ էր այս հարթակն աշխատում խափանումներով, սակայն վերջին 2 օրերի ընթացքում կայքը չի բացվում։ Բարձրագույն դատական խորհրդից, որի ենթակայության տակ է դատական տեղեկատվական այս հարթակը, մեզ փոխանցեցին, որ խափանման պատճառը տեխնիկական է․ «Համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ: Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն