Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։