Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել Դիլիջանի Կամոյի փողոցի տներից մեկի բակը. 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։