Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների շուրջ 10 ամիս տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։