Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձևովորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրքն» ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանդրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել: