Դեռևս այս տարվա սեպտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա հանել աճուրդի։ Այս մասին գրում է 168․am-ը։ Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրած Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանն էլ վստահեցրել էր՝ օտարման արդյունքում մոտ 200 մլն դրամ կարող է բյուջե մտնել։