Փոխնախարարն անդրադարձել է նաև պետական պարտքին՝ նշելով, որ դրամային արտահայտությամբ պարտքը նվազելու է, պարտքի 70 տոկոսն արտարժույթով է, իսկ դրամն արժևորվել է: «Եթե 2022-ի բյուջեն պլանավորելիս նախատեսում էինք ունենալ 4 տրլն 740 մլրդ դրամ պարտք, ապա 2023-ի ավարտին պլանավորում ենք ունենալ 4 տրլն 627 մլրդ դրամ պարտք»,-նշել է Հովհաննիսյանը: