«Հերացի» վերլուծականը մեկնարկում է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարք, որի նպատակն է նպաստել հանրության շրջանում դեմոգրաֆիկ խնդիրների արդիականության վերաբերյալ միասնական ընկալման ձևավորմանը: Ծնելիությունը բնակչության աճի համար առանցքային նշանակություն ունի: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ը ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից, որը համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5: