Հոկտեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին, գրում է Shamshyan.com-ը։