Հոկտեմբերի 14-ին Թալինի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում Ներքին Սասնաշեն տանող ճանապարհին ստուգման են ենթարկել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»։ Բեռնատարում մոտ 4 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Դիլիջան ազգային պարկից»։ Այսմասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։