Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է՝ «Եռաբլուր»-ում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից հինգը մարմնական վնասվածքներ են ստացել՝ մարմնի տարբեր հատվածներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։