Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։