Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։