Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։ Աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։