Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները, որոնք այսօր՝ օգոստոսի 24-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ հարակից տարածքում բարձրահարկ շենքի կառուցման, AntiFake.am-ին հայտնել են, որ իրենց ակցիային մասնակցած տղամարդը, որը կողմ էր արտահայտվում բարձրահարկ շենքի կառուցապատմանը, չի հանդիսանում շենքի բնակիչ. նրան ուղարկել էին կառուցապատող ընկերության սեփականատերերը՝ ակցիան խափանելու համար։