Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Գործով անցնող միակ մեղադրյալը ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանն է. որը հայտնի է նաև «Ծեծեմ Արամ» մականունով, իսկ Փաշինյանի շարասյան ղեկավարի, Փաշինյանին ուղեկցող ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալի գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական այդպես էլ չի տրվել, տուժող կողմի գնահատմամբ՝ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ, ավելին, պարզվում է գործից «ձայնագրություններ» են անհետացել։