Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում օտարերկրացի 27-ամյա քաղաքացուհին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել և հայտնել, որ անհայտ անձը, ներկայանալով իրավապահ մարմնի աշխատակից, ներս է մտել Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարան, վերցրել իր անձնագիրը և հայտնել, որ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխում է ոստիկանություն։