Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։