Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 8-րդ շենքի մոտակայքում կառուցված ավտոտնակի ներսում գտնվող քաղաքացին տևական ժամանակ է չի արձագանքում թակոցներին և հեռախոսազանգերին։