«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարղ: