Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում։ Նա այս մասին հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։