«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։