Շահինյանին հորդորում եմ «հերթը առաջ չգցել»։ Ինքը պատասխան տվողների ցուցակում կա ու վերջին օրերին ամեն ինչ անում է, որ ցուցակում իր տեղը առաջ գցի, բայց նմանատիպ մանր «մարդկանց» այս փուլում նկատելը անիմաստ է: Այս մասին AntiFake.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի վերջին օրերի հայտարարություններին՝ ուղղված երրորդ նախագահին ու նրա թիմակիցներին: