Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացին հոկտեմբերի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր զանգահարել և ասել, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն, գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը։