«Նախ ես կուզենայի ասել, որ առհասարակ այդ ոչնչությանը պատասխանել ճիշտ չէ, բայց տվյալ պարագայում նման մարդկանց պետք է արձագանքեի ես, քանի, որ նա ինչ-որ ռեպլիկներ է թողել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, թայֆա, չգիտեմ ինչ։ Ուզում եմ դրան տեղյակ պահել, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք թայֆա չի ունեցել, նա ունեցել է ընկերներ, մարտական ընկերներ, քաղաքական և աշխատանքային ընկերներ, իսկ թայֆա երբեք չի ունեցել։ Բայց այնուամենայնիվ, եթե այդ մարդ կոչեցյալը փորձում է նման կերպ անվանել, ապա թող իմանա, որ ես եմ Սերժ Սարգսյանի թայֆեն ու ես եմ իրան պատասխան տալու ու ինքը ինձ է պատասխան տալու»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանի հայտարարություններին։