Մեր նախնիներն ասում և պատգամում էին, որ մենք ուզում ենք մի երկիր-Հայաստան՝ իր բնական սահմաններով, ուր Հայն ապրի ինքնիշխան և իր բարոյականին համապատասխան: Նրանք ավանդում էին նաև, որ դրա համար հարկ է մշտապես պայքարել և կյանքի մարտադաշտ հասցնել պայքարի՛ սերունդ: Այնինչ, մեր ժամանակների ընտրանին չի ավետում իր ժողովրդին, թե որն է հայ մարդու կյանքի իմաստը, ինչու պիտի հա՛յ մնալ, ապրել Հայրենիքո՛ւմ, դրա համար մեռնե՛լ, զոհաբերե՛լ հանուն սերունդների, կամ՝ ի՞նչ ասել է՝ լինել լա՛վ հայ, լա՛վ քաղաքացի …