Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։